Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18․05․2006 թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1․ Համաձայնություն տալ Գավառ համայնք, գյուղ Գեղարքունիք Հ․ Շիրազի փողոց 1/1 ավտոտնակ հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-025-0037-0022 կադաստրային ծածկագրով, 0,00103 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը և Նարինե Ռաֆիկի Սարգսյանի կողմից կառուցված 10,3 քմ արտաքին (6,20 քմ ներքին) մակերեսով ավտոտնակը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառոյցն իրականացրած անձին։
2․ Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 514,8 (հինգ հարյուր տասնչորս ամբողջ ութ) ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի 1 քմ-ի համար 874 (ութ հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: