Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1. մասի 11)-րդ կետով, ՊՈԱԿ-ների մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետով, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի «ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» 26.03.2020թ. թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետով, որոշում եմ
1. Գավառի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Սարուխանի թիվ 2 մանկապարտեզ», «Լանջաղբյուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթները անցկացնել 2025 թվականի մայիսի 15-ին
2. Հանձնարարել Գավառի համայնքապետարանի աշխատակազմին՝ իրականացնելու «Սարուխանի թիվ 2 մանկապարտեզ», «Լանջաղբյուրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթների նախապատրաստական աշխատանքները:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: