Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, «Տեղական ԻնքնակառավարմանՄասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի մրցութային հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի արձանագրությունները, որոշում եմ
1.Գավառ համայնքի Լճափ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N29032024-05-0034 տրված 2024 թվականի մարտի 29-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից), 05-042-0103-0002 կադաստրային ծածկագրով 0,16984 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի վարելահողը տարեկան 1300 / մեկ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով 2049 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Ջիվան Լևոնի Հովհաննիսյանին:
2. Ջիվան Լևոնի Հովհաննիսյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3. Հանձնարարել համայնքի ղեկավարի խորհրդական Ռուբեն Կոխպեցյանին օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: