Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 23-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Արծվաքար թաղամասի Գ. Միքայելյան փողոց 45/2 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0091-0032 կադաստրային ծածկագրով, 0.00657հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն և Ռոման Լերմոնտավի Բադեյանի կողմից կառուցված 60 ք.մ. արտաքին /47.04ք.մ. ներքին/ մակերեսով խանութը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին:
2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 ք.մ.-ի համար 515 /հինգ հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ, իսկ խանութի 1ք.մ. համար 7866 /յոթ հազար ութ հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: