Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 155
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 974-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հուլիսի 2025 թվականի N 974-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԱՐԾՎԱՔԱՐ ԹԱՂԱՄԱՍԻ Գ․ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՓՈՂՈՑ 6-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 16 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՆՈՒՇ ԿՈՄԻՏԱՍԻ ԻՍՈՅԱՆԻ, ՆՈՒՇԻԿ ՎԱՅՐԱՄԻ ԳԱԼՍՏՅԱՆԻ, ԹԱՄԱՐԱ ՎԱՆՈՒՇԻ ԻՍՈՅԱՆԻ, ՍԱՄՎԵԼ ՎԱՆՈՒՇԻ ԻՍՈՅԱՆԻ, ՍՈՖՅԱ ՎԱՆՈՒՇԻ ԻՍՈՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 19.05.2025թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 27.04.1991թ. թիվ 8 որոշումից քաղվածքը, Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան փողոց 6-րդ նրբանցք 16 հասցեի գույքի համասեփականատեր Վանուշ Կոմիտասի Իսոյանի /ծնված 17.02.1957թ-ին/ դիմումը, <<Դավիթ Առաքելյան>> ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան փողոց 6-րդ նրբանցք 16 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.21 հա, ինչը փաստացի կազմում է 0.25163 հա, որը Վանուշ Կոմիտասի Իսոյանին /ծնված 17.02.1957թ-ին/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 299.8 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1974-1988թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.25163 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1․ Վերականգնել Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան փողոց 6-րդ նրբանցք 16 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Վանուշ Կոմիտասի Իսոյանի /ծնված 17.02.1957թ-ին/, Նուշիկ Վայրամի Գալստյանի /ծնված 27․11․1961թ-ին/, Թամարա Վանուշի Իսոյանի /ծնված 25․08․1980թ-ին/, Սամվել Վանուշի Իսոյանի /ծնված 01․01․1982թ-ին/, Սոֆյա Վանուշի Իսոյանի /ծնված 12․08․1984թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.25163 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 299.8 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1974-1988թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:

2․ Անշարժ գույքին տրամադրել Գավառ քաղաք, Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան փողոց, 6-րդ նրբանցք, 16 հասցեն:

3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։ 


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner