Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 05.10.2023թ. տրված Լանջաղբյուր բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 16.03.1991թ. թիվ 5 որոշումից քաղվածքը, գյուղ Լանջաղբյուր Զորավար Անդրանիկի փողոց 3-րդ փակուղի 11 հասցեի գույքի նկատմամբ ժառանգ /վկայագիր՝ տրված 09.10.2024թ./ Արարատ Ռաֆիկի Փուրթոյանի /ծնված 15.01.1967թ-ին/ լիազորված անձ /լիազորագիր՝ տրված 15.02.2023թ-ին/ Մանուկ Բաբկենի Բոզոյանի /ծնված 02.01.1964թ-ին/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ համայնք գյուղ Լանջաղբյուր Զորավար Անդրանիկի փողոց 3-րդ փակուղի 11 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.326 հա, ինչը փաստացի կազմում է 0.32236 հա, որը Արարատ Ռաֆիկի Փուրթոյանին /ծնված 15.01.1967թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 268.40 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1968-1975թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.32236 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ համայնք գյուղ Լանջաղբյուր Զորավար Անդրանիկի փողոց 3-րդ փակուղի 11 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Արարատ Ռաֆիկի Փուրթոյանի /ծնված 15.01.1967թ-ին/, Երանյակ Վալտերի Սիմիկյանի /ծնված 21.02.1974թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.32236 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 268.40 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1968-1975թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2․ Անշարժ գույքին տրամադրել Գավառ, Լանջաղբյուր, Զորավար Անդրանիկի փողոց, 3-րդ փակուղի, 11 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։