Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 23
 

Զեկ. ՀԱԿՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
GIZ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ ԵՎ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ» ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ ենթակետը, ինչպես նաև` Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող Տեղական զարգացման հիմնադրամի (ՏԶՀ) շրջանակներում նախատեսված դրամաշնորհային ծրագրի պահանջները՝ առաջարկվում է․

1․ «Վերականգնվող էներգիայի զարգացում Գավառ համայնքում» ծրագրի շրջանակում Գավառ համայնքը պարտավորվում է իրականացնել համաֆինանսավորում՝ ընդհանուր ծրագրի արժեքի 20 տոկոսի չափով, մինչև 6 000000 /վեց միլիոն/ ՀՀ դրամ։
2․ Համայնքապետարանի աշխատակազմին՝ ապահովել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ իրավական, կազմակերպական և ֆինանսական գործընթացների իրականացումը, այդ թվում՝ համապատասխան պայմանագրերի կնքումը և հաշվետվությունների ներկայացումը։
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱԿՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner