Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 204.1-րդ հոդվածի, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21/ կետի, հողային օրենսգրքի 48.1-րդ և 60-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով «ԲիԹիԷլ Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Գավառ քաղաքի Ազատության փողոցի սկզբնամասում /նախկին «Դիպոլ» արտադրական միավորման հարևանությամբ/ երթևեկելի մասերը բաժանող գազոնի տարածքից 9 /ինը/ քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով իրենց կազմակերպությանը տրամադրելու մասին դիմումը՝ առաջարկվում է․ 1. Գավառ քաղաքի Ազատության փողոցի սկզբնամասում /նախկին «Դիպոլ» արտադրական միավորման հարևանությամբ/ երթևեկելի մասերը բաժանող գազոնի տարածքից 9/ինն/ քմ մակերեսով հողամասը 10 /տաս/ տարի օգտագործման ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրել «ԲիԹիԷլ Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: 2. Հողամասի տարեկան վարձավճարի չափը սահմանել 36 000 /երեսունվեց հազար/ ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ |