Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի, 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի դրույթներով, հիմք ընդունելով 19.08.2025թ. տրված Գանձակի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 20.02.1991թ. թիվ 3 և որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 25.09.2025թ/ գույքի նկատմամբ ժառանգ Ավետիք Ժորայի Միսակյանի /ծնված 22.10.1959թ-ին/ դիմումը, «Հայր և Որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, համաձայն որի Գավառ համայնքի գյուղ Գանձակ 05-021-0272-0041 կադաստրային ծածկագրով հողամասը չափագրվել է, հատկացվել է 0․19 հա, ինչը փաստացի կազմում է 0․21432 հա, որը Ավետիք Ժորայի Միսակյանի /ծնված 22.10.1959թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, սպասարկման համար անհրաժեշտ 0․21432 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1. Վերականգնել Գավառ համայնքի գյուղ Գանձակ 05-021-0272-0041 կադաստրային ծածկագրով հողամասի գույքային միավորի նկատմամբ Ավետիք Ժորայի Միսակյանի /ծնված 22.10.1959թ-ին/ հողօգտագործման իրավունքը, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի 0․19 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0.02432 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0․21432 հա ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա