Ղեկավարվելով 26 դեկտեմբերի 2002թ-ի N 510-Ն օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի դրույթներով, ՀՀ Կառավարության 29.04.2021թ. N 698-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 27.08.2021 թ-ի 1383-Ն կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալնների ուղղման, հիմք ընդունելով «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, Գավառ համայնքի ք. Գավառ Գ. Լուսավորչի փողոց թիվ 3 բնակելի տուն հասցեի համասեփականատեր /սեփ. վկայական N 08012025-05-0045, տրված 08․01․2025թ․/ Հայկանուշ Ռաֆիկի Դաբաղյանի /ծնված 05.01.1975թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը և նկատի ունենալով, 0.04820 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ
1.Հաստատել Թիվ 08012025-05-0045 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն պետական գրանցում ստացած Գավառ համայնքի ք. Գավառ Գ. Լուսավորչի փողոց թիվ 3 բնակելի տուն հասցեում գտնվող հողամասի սահմանները կից ներկայացված հատակագծի՝ հաստատված համայնքի ղեկավարի կողմից, ճանաչել Հայկանուշ Ռաֆիկի Դաբաղյանի /ծնված 05.01.1975թ./, Տիրուշ Պապինի Խաչիկյանի /ծնված 05.01.1950թ./, սեփականության իրավունքը՝ 0.04820 հա մակերեսի նկատմամբ որպես օրինական տիրապետվող գույք:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը: