Ղեկավարվելով 26.12.2002թ. թիվ ՀՕ-510-Ն ՀՀ օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 22.11.2024թ. տրված Լանջաղբյուր բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 16.03.1991թ. թիվ 5 որոշումից քաղվածքը, գյուղ Լանջաղբյուր Զորավար Անդրանիկի փողոց 3-րդ փակուղի 11 հասցեի գույքի նկատմամբ ժառանգ /վկայագիր՝ տրված 09.10.2024թ./ Արարատ Ռաֆիկի Փուրթոյանի /ծնված 15.01.1967թ-ին/ լիազորված անձ /լիազորագիր՝ տրված 15.02.2023թ-ին/ Մանուկ Բաբկենի Բոզոյանի /ծնված 02.01.1964թ-ին/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ համայնք գյուղ Լանջաղբյուր Զորավար Անդրանիկի փողոց 3-րդ փակուղի 11 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.26 հա, ինչը փաստացի կազմում է 0.32236 հա, որը Արարատ Ռաֆիկի Փուրթոյանին /ծնված 15.01.1967թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 268.40 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1968-1975թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.32236 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1.ՈՒժը կորցրած ճանաչել Գավառ համայնքի ղեկավարի 31 հոկտեմբերի 2024 թվականի թիվ 2302-Ա որոշումը:
2․ Վերականգնել Գավառ համայնք գյուղ Լանջաղբյուր Զորավար Անդրանիկի փողոց 3-րդ փակուղի 11 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Արարատ Ռաֆիկի Փուրթոյանի /ծնված 15.01.1967թ-ին/, Երանյակ Վալտերի Սիմիկյանի /ծնված 21.02.1974թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասից փաստացի ավել օգտագործվող 0.06236 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.32236 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 268.40 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1968-1975թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
3․ Անշարժ գույքին տրամադրել Գավառ, Լանջաղբյուր, Զորավար Անդրանիկի փողոց, 3-րդ փակուղի, 11 հասցեն:
4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։