Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասերի և շինությունների հատակագծերը և Գավառ համայնք գյուղ Լճափ 4-րդ փողոց 1 հասցեի համասեփականատեր Հովիկ Հուսիկի Սիմոնյանի /ծնված 09.11.1982թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը և հաշվի առնելով, որ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1. Գավառ համայնքի 05-042-0001-0006 կադաստրային ծածկագրի՝ Մանուշ Հայկարամի Սիմոնյանին, Նաիրա Հուսիկի Սիմոնյանին, Հովիկ Հուսիկի Սիմոնյանին, Հենրիկ Հուսիկի Սիմոնյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող /վկայական N 31032025-05-0044/ գույքի բաժանումից առաջացած 0․15860 հա մակերեսով նոր միավոր անշարժ գույքի Գավառ համայնք, գյուղ Լճափ, 4-րդ փողոց, 1 հասցեն թողնել անփոփոխ:
2. Գավառ համայնքի 05-042-0001-0006 կադաստրային ծածկագրի՝ Մանուշ Հայկարամի Սիմոնյանին, Նաիրա Հուսիկի Սիմոնյանին, Հովիկ Հուսիկի Սիմոնյանին, Հենրիկ Հուսիկի Սիմոնյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող /վկայական N 31032025-05-0044/ գույքի բաժանումից առաջացած 0․06960 հա մակերեսով նոր միավոր անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, գյուղ Լճափ, 4-րդ փողոց, 1/2 հասցեն:
3․ Գավառ համայնքի 05-042-0001-0006 կադաստրային ծածկագրի՝ Մանուշ Հայկարամի Սիմոնյանին, Նաիրա Հուսիկի Սիմոնյանին, Հովիկ Հուսիկի Սիմոնյանին, Հենրիկ Հուսիկի Սիմոնյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող /վկայական N 31032025-05-0044/ գույքի բաժանումից առաջացած 0․03280 հա մակերեսով նոր միավոր անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, գյուղ Լճափ, 4-րդ փողոց, 1/3 հասցեն:
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը: