Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1925-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2024 թվականի N 1925-Ա

ԼԱԴԻԿ ԳՐԻԳՈՐԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԾՈՎԱԶԱՐԴ Մ.ՄԱՇՏՈՑԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1 ՀԱՍՑԵԻ ԲԱԺԱՆՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՆՈՐ ՄԻԱՎՈՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, 0.03968 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ՆՇՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ԿԱԹՍԱՅԱՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 03 ՕԳՈՍՏՈՍԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1457-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 կետով, ՀՀ վարչապետի 2009 թ-ի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ՀՀ Գեղարքունիքի մարզի գեղարքունիք-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի վերաբերյալ գլխավոր հատակագծի հաստատման N 2-5 դրական եզրակացության, Գավառ համայնքի ավագանու 11 մարտի 2024 թ-ի թիվ 3 նիստի թիվ 97-Ա որոշման Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ կառավարության «ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակապման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021 թ-ի N 233-Ն որոշմամբ, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 05 հունվարի 2022թ-ի N 13-Ն որոշման հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձ Թաթուլ Աշոտի Ջանոյանի /որակավորման վկայականի համար 0310՝ տրված 05.12.2013թ./ կողմից 30.09.2022թ․ տրված ինքնակամ շինությունները հաշվառված լինելու վերաբերյալ չափագրման տվյալների մուտքագրման 2022VQA22S ծածկագիրը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, ինքնակամ շինարարական աշխատանքներն իրականացրած անձ Լադիկ Գրիգորի Ղարիբյանի /ծնված 02.08.1961թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը և նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինչպես նաև 0.25038 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ

1. ՈՒժը կորցրած ճանաչել Գավառ համայնքի ղեկավարի 03 օգոստոսի 2023 թվականի թիվ 1457-Ա որոշումը:

2. Գավառ համայնքի Ծովազարդ բնակավայրի 05-050-0037-0012 կադաստրային ծածկագրի՝ Լադիկ Գրիգորի Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաժանումից առաջացած 0.03968 հա մակերեսով նոր միավոր անշարժ գույքի Գավառ համայնք Ծովազարդ բնակավայր Մ. Մաշտոցի փողոց թիվ 1 հասցեն թողնել անփոփոխ:

3. Գավառ համայնքի Ծովազարդ բնակավայրի 05-050-0037-0012 կադաստրային ծածկագրի՝ Լադիկ Գրիգորի Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաժանումից առաջացած 0.21070 հա մակերեսով նոր միավոր անշարժ գույքին տրամադրել՝ Գավառ համայնք Ծովազարդ բնակավայր Մ. Մաշտոցի փողոց թիվ 1/1 հասցեն:

4. Նոր միավոր առաջացած Գավառ համայնք Ծովազարդ բնակավայր Մ. Մաշտոցի փողոց թիվ 1 հասցեով 0.03968 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանեցնել Գավառ համայնքի Ծովազարդ բնակավայրի գլխավոր հատակագծին՝ որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման նշանակության հողատեսքի՝ պայմանով, որ Լադիկ Գրիգորի Ղարիբյանը պարտավոր է Գավառի համայնքապետարանի 900175101345 հաշվեհամարին կատարել վճարում հողամասի 1/մեկ/ քառակուսի մետրի համար 514.8 / հինգ հարյուր տասնչորս ամբողջ ութ տասնորդական/ ՀՀ դրամ, ընդամենը 396.8x514.8=204300 /երկու հարյուր չորս հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ արժեքով:

5․ Նոր միավոր առաջացած Գավառ գյուղ Ծովազարդ Մ.Մաշտոցի փողոց 1 հասցեում 0.03968 հա հողամասում գտնվող, 2005թ-ին ինքնակամ կառուցված 175․0 քմ արտաքին /142․8 քմ ներքին/ մակերեսով բնակելի տունը և 6․3 քմ արտաքին /4․2 քմ ներքին/ մակերեսով կաթսայատունը՝ 1/մեկ/ քառակուսի մետրի համար 874 /ութ հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ, ընդամենը 181․3x874=158500 /մեկ հարյուր հիսունութ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ սահմանված վճարով ճանաչել օրինական:

6․ Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

7․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner