Այսօր: Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 57
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21/կետի դրույթներով, հիմք ընդունելով Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի տնօրենի 04․09․2023թ․ NРз 33-638 դիմումը, Գավառ համայնքի ավագանին որոշում է

1․ Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող Կարմիրգյուղի վարչական ղեկավարի նստավայրի վարչական շենքի /Կարմիրգյուղի գյուղապետարանի նախկին շենք/ երկրորդ հարկի մուտքից ձախ 69,42 /վաթսունինն ամբողջ քառասուներկու հարյուրերորդական/ քմ մակերեսով տարածքն ու տարածքի սպասարկման համար նախատեսված հողատարածքի համապատասխան բաժնեմասը Ռուսաց լեզվի կենտրոն բացելու և կենտրոնի աշխատանքների կազմակերպման նպատակով 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ օգտագործման ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնին։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner