Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ, 62-րդ և 66-րդ հոդվածներով, Գավառ համայնքի ավագանու 17.01.2025թ. թիվ 1 նիստի թիվ 6-Ա որոշման պահանջներով և հիմք ընդունելով խանութի սեփականատեր (սեփ. իրավունքի վկ. N2364721 տրված 06.07.2009թ.)՝ Ամալյա Արտուշի Զախարյանի /ծնված 10.04.1973թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը և Ամալյա Արտուշի Զախարյանին սեփականության իրավունքով պատկանող խանութով ծանրաբեռնված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վկայականը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 08012025-05-0051, տրված 08.01.2025թ./, որոշում եմ
1. Գավառ համայնք քաղաք Գավառ Ա. Բոշնաղյան փողոց թիվ 9/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 08012025-05-0051, տրված 08.01.2025թ.)` Ամալյա Արտուշի Զախարյանին /ծնված 10.04.1973թ./ սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N2364721 տրված 06.07.2009թ.) խանութի զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 0.0054հա մակերեսով հողամասը՝ յուրաքանչյուր 1/մեկ/ քառակուսի մետրի համար 1877.7 /մեկ հազար ութ հարյուր յոթսունյոթ ամբողջ յոթ տասնորդական/ ՀՀ դրամ արժեքով, ընդամենը 101400 / մեկ հարյուր մեկ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ և տվյալ միավորի նկատմամբ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված ծախսերի փոխհատուցման վճարների 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ արժեքներով, գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարելու խանութի սեփականատիրոջը՝ Ամալյա Արտուշի Զախարյանին:
2. Շենք շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տարված հատակագծերին համապատասխան:
3. Հանձնարարել աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ օրենքով սահմանված կարգով Ամալյա Արտուշի Զախարյանի հետ կնքելու ուղղակի վաճառքի պայմանագիր:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: