Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 07.04.2025թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 27.04.1991թ. թիվ 8 որոշումից քաղվածքը, Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան փողոց 4-րդ նրբանցք 12 հասցեի գույքի նկատմամբ ժառանգ /վկայագիր՝ տրված 17․04․2025թ․/ Երվանդ Էմանույելի Սաքեյանի /ծնված 20.08.1969թ-ին/ լիազորված անձ /լիազորագիր՝ տրված 06․05․2024թ-ին/ Եսենիա Վանիկի Բարսեղյանի /ծնված 10․06․1975թ-ին/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան փողոց 4-րդ նրբանցք 12 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.16 հա, ինչը փաստացի կազմում է 0.18975 հա, որը Երվանդ Էմանույելի Սաքեյանին /ծնված 20.08.1969թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 110.40 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1956-1970թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.18975 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան փողոց 4-րդ նրբանցք 12 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Երվանդ Էմանույելի Սաքեյանի /ծնված 20.08.1969թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.18975 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 110.40 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1956-1970թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2․ 2010թ-ին ինքնակամ կառուցված 46.00 քմ ընդհանուր մակերեսով շինությունները ճանաչել որպես ինքնակամ շինություններ:
3․ Անշարժ գույքին տրամադրել Գավառ քաղաք, Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան փողոց, 4-րդ նրբանցք, 12 հասցեն:
4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։