Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21/կետի դրույթներով՝ առաջարկվում է․ 1․ Համաձայնություն տալ երկարաձգելու Գավառ համայնքի և «Գավառի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» և «Գավառի թիվ 7 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների միջև կնքված անշարժ գույքերի անհատույց օգտագործման պայմանագրերի գործողության ժամկետները։ 2․ Պայմանագրերի գործողության նոր ժամկետը սահմանել 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։ |