Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հաշվի առնելով Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (ICDA) ծրագրի շրջանակում Գավառ համայնքի կողմից ստացվելիք դրամաշնորհների ֆինանսական կառավարման պահանջները՝ առաջարկվում է․ Թույլատրել ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական համակարգում բացել ՀՀ դրամով արտաբյուջետային երկու հաշիվ՝ Գավառ համայնքի անունով, հետևյալ նպատակներով՝
1.1․ Առաջին արտաբյուջետային հաշիվը՝ «Ծառայությունների մատուցման բարելավում» ծրագրի շրջանակում տրամադրվող դրամաշնորհային միջոցների ստացման և ծախսման համար։ 1.2․ Երկրորդ արտաբյուջետային հաշիվը՝ «Տեղական տնտեսական զարգացում (ՏՏԶ)» ոլորտի ծրագրի շրջանակում տրամադրվող դրամաշնորհային միջոցների ստացման և ծախսման համար։
2. Սույն արտաբյուջետային հաշիվներից կատարվող գործարքները և դրանց հաշվետվությունները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, դրամաշնորհային համաձայնագրերի և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգերի համաձայն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|