Այսօր: Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 23
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԱԿՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հաշվի առնելով Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (ICDA) ծրագրի շրջանակում Գավառ համայնքի կողմից ստացվելիք դրամաշնորհների ֆինանսական կառավարման պահանջները՝ առաջարկվում է․

Թույլատրել ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական համակարգում բացել ՀՀ դրամով արտաբյուջետային երկու հաշիվ՝ Գավառ համայնքի անունով, հետևյալ նպատակներով՝

1.1․ Առաջին արտաբյուջետային հաշիվը՝ «Ծառայությունների մատուցման բարելավում» ծրագրի շրջանակում տրամադրվող դրամաշնորհային միջոցների ստացման և ծախսման համար։
1.2․ Երկրորդ արտաբյուջետային հաշիվը՝ 
«Տեղական տնտեսական զարգացում (ՏՏԶ)» ոլորտի ծրագրի շրջանակում տրամադրվող դրամաշնորհային միջոցների ստացման և ծախսման համար։

2.      Սույն արտաբյուջետային հաշիվներից կատարվող գործարքները և դրանց հաշվետվությունները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, դրամաշնորհային համաձայնագրերի և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգերի համաձայն։

3.      Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱԿՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner