Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Սևակ Վանիկի Կիրակոսյանին, Լիանա Վանիկի Կիրակոսյանին, Սարգիս Վանիկի Կիրակոսյանին, Ռիտա Սուրենի Կիրակոսյանին, Վանիկ Մուշեղի Կիրակոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 454832 տրված 2002 թվականի հոկտեմբերի 08-ին, վկայական N 454833 տրված 2002 թվականի հոկտեմբերի 08-ին, վկայական N 454834 տրված 2002 թվականի հոկտեմբերի 08-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Սևակ Վանիկի Կիրակոսյանին, Լիանա Վանիկի Կիրակոսյանին, Սարգիս Վանիկի Կիրակոսյանին, Ռիտա Սուրենի Կիրակոսյանին, Վանիկ Մուշեղի Կիրակոսյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Սարուխան հասցեում գտնվող 0.24 հա մակերեսով 05-078-0412-0086 կադաստրային ծածկագրով, 0.14 հա մակերեսով 05-078-0507-0056 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.18 հա մակերեսով 05-078-0507-0062 կադաստրային ծածկագրով խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: