Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16)-րդ և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետերի, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածների դրույթներով, Գավառ համայնքի ավագանու 10․11․2025թ. թիվ 11 նիստի թիվ 199-Ա որոշումը, որոշում եմ`
1.Գավառ համայնքի գյուղ Սարուխան Լ․ Կրոյան փողոց 2/1 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող՝ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 12062025-05-0042, 05-078-0632-0002 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0506 հա մակերեսով սահմանափակումներ չունեցող հողատեսքը բնակելի տուն կառուցելու նպատակով աճուրդային եղանակով օտարելու համար 2025 թվականի դեկտեմբերի 17-ին հայտարարել աճուրդ:
2.Հողամասի համար աճուրդի մեկնարկային գին սահմանել՝ 689200 (վեց հարյուր ութսունինը հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:
3.Հանձնարարել աճուրդի կազմակերպչին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել աճուրդը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրը: