Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Մանվել Արտուշի Մարտիրոսյանին, Մանուշ Գառնիկի Մացոյանին, Մարինե Մանվելի Մարտիրոսյանին, Արմինե Մանվելի Մարտիրոսյանին, Արտուշ Մանվելի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասից / վկայական N 1341876 տրված 2004 թվականի մայիսի 31-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Մանվել Արտուշի Մարտիրոսյանին, Մանուշ Գառնիկի Մացոյանին, Մարինե Մանվելի Մարտիրոսյանին, Արմինե Մանվելի Մարտիրոսյանին, Արտուշ Մանվելի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Կարմիրգյուղ հասցեում գտնվող 0.244 հա մակերեսով 05-056-0601-0188 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: