Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ, 211-րդ, 214-րդ և 213-րդ, հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով « ՍՈԼԱՐՍԻՆԵՐՋԻ » ՍՊԸ-ի տնօրենի դիմումը, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1․ Համաձայնություն տալ Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-001-1149-0858-0,81408հա, 05-001-0293-0074-0,40563հա, 05-001-0300-0215-0,029176հա, 05-001-1134-0030 կադաստրային ծածկագրով հողամասից 1,0665հա, 05-001-1149-0843 կադաստրային ծածկագրով հողամասից 0,2414 հա, 05-001-1149-0846 կադաստրային ծածկագրով հողամասից 0,11115հա, 05-001-1149-0864-0,0198հա, հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ 30 տարի ժամկետով տրամադրել « ՍՈԼԱՐՍԻՆԵՐՋԻ » ՍՊԸ-ին 8050 կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի էլեկտրահաղորդման գծի սպասարկման համար։
2․Նշված հողամասերի օգտագործման՝ սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել 200 հազար ՀՀ դրամ։
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։