Այսօր: Երեքշաբթի, 1 Ապրիլի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 230
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 425-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 մարտի 2025 թվականի N 425-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Մայիս Անուշավանի Ավագյանին, Լիդա Գարեգինի Մկրտչյանին, Թամարա Մայիսի Ավագյանին, Կարեն Մայիսի Ավագյանին, Արմեն Մայիսի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /վկայական N 14012022-05-0059 տրված 2022 թվականի հունվարի 14-ին, վկայական N 14012022-05-0051 տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, վկայական N 14012022-05-0019 տրված 2022 թվականի հունվարի 14-ին, վկայական N 14012022-05-0018 տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, վկայական N 14012022-05-0005 տրված 2022 թվականի հունվարի 14-ին  / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ 

1. Քաղաքացիներ Մայիս Անուշավանի Ավագյանին, Լիդա Գարեգինի Մկրտչյանին, Թամարա Մայիսի Ավագյանին, Կարեն Մայիսի Ավագյանին, Արմեն Մայիսի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.0149 հա մակերեսով 05-001-0602-0283 կադաստրային ծածկագրով, 0.9175 հա մակերեսով 05-001-0664-0012 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.0416 հա մակերեսով 05-001-0687-0199 կադաստրային ծածկագրով, 0.019 հա մակերեսով 05-001-0689-0183 կադաստրային ծածկագրով, 0.1648 հա մակերեսով 05-001-0690-0274 կադաստրային ծածկագրով խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner