Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետերի, 72-րդ հոդվածի պահանջներով, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով և հիմք ընդունելով 02.08.2014թվականի թիվ 1026 նվիրատվության պայմանագիրը, որի համաձայն նվիրատվություն ստացած հողամասի մակերեսը կազմում է 0.04 հա տնամերձ հողատարածք և հիմք ընդունելով Կարեն Մերուժանի Գրիգորյանի /ծնված 07.01.1969թ-ին/, դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, որի համաձայն քաղաք Գավառ Արծվաքար թաղամասի Գետեոն Միքայելյան 1-ին փողոց 1-ին անցուղի թիվ 16 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր 05-001-0088-0010/, հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0.05294հա, որից 0.04799 հա հողատարածքը օրենքի ուժով հանդիսանում է Կարեն Մերուժանի Գրիգորյանի /ծնված 07.01.1969թ-ին/ սեփականության իրավունքով պատկանող հողամասը, իսկ դրան կից փաստացի ավել օգտագործվող 0․00496 հա հողամասը ճանաչել համայնքային սեփականություն և ուղղակի վաճառքի կարգով՝ 1 քմ-ի համար հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ 154,44 ՀՀ դրամ, օտարել նշված հասցեի սեփականատեր Կարեն Մերուժանի Գրիգորյանին և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 106.58 քմ մակերեսով շենք-շինությունը կառուցվել է 1989թ-ին, որոնց կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1. Ուժը կորցրած ճանաչել Գավառ համայնքի ղեկավարի 2021 թվականի մարտի 09-ի թիվ 215-Ա և 2024 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 2208-Ա որոշումները:
2. Վերականգնել Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Գետեոն Միքայելյան 1-ին փողոց 1-ին անցուղի թիվ 16 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Կարեն Մերուժանի Գրիգորյանի /ծնված 07.01.1969թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.04 հա հողամասից ավել փաստացի օգտագործվող 0.00799 հա հողամասի գույքային իրավունքները, ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,04799 հա մակերեսով հողամասի և օրինական կառուցված 106.58 քմ մակերեսով շենք-շինություն նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
3. Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Գետեոն Միքայելյան 1-ին փողոց 1-ին անցուղի թիվ 16 հասցեում գտնվող 0.04799 հա հողատարածքին կից փաստացի ավել օգտագործվող 0․00496 հա մակերեսով հողամասը ճանաչել համայնքային սեփականություն՝ տրամադրելով Գավառ համայնք ք. Գավառ Արծվաքար թաղամաս Ա. Գրիգորյան փողոց թիվ 16/1 հասցեն և հողամասի1 քմ-ի կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ 154,44 /մեկ հարյուր հիսունչորս ամբողջ քառասունչորս/ ՀՀ դրամ արժեքով` ուղղակի վաճառքի կարգով օտարել Կարեն Մերուժանի Գրիգորյանին /ծնված 07.01.1969թ-ին/,՝ ընդհամենը 49.6x154,44=7700 /յոթ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ Գավառի համայնքապետարանի 900175101345 հաշվեհամարին վճարելու պայմանով:
4. Բնակելի տանը տրամադրել Գավառ համայնք ք. Գավառ Արծվաքար թաղամաս Ա. Գրիգորյան փողոց թիվ 16 բնակելի տուն հասցեն:
5. Հանձնարարել աշխատակազմի համապատասխան աշխատակցին՝ օրենքով սահմանված կարգով Կարեն Մերուժանի Գրիգորյանի /ծնված 07.01.1969թ-ին/ հետ կնքելու 0․00496 հա մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր:
6. Շենք շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
7. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։