Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 34-րդ, 35-րդ, 35.1-րդ, 36-րդ, 37-րդ և 39-րդ կետերի, Գավառ համայնքի ավագանու 12 ապրիլի 2024 թվականի թիվ 4 նիստի թիվ 135-Ա որոշման պահանջներով և հիմք ընդունելով ինքնակամ կառույցն իրականացրած անձ Սամվել Միշայի Մանուկյանի՝ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը և օրինականացման համար սահմանված վճարների անդորրագրերը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառուցված պարիսպը, օրենքով սահմանված կարգով օրինականացվել է որպես համայնքային սեփականություն /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 22032024-05-0077, տրված 22.03.2024թ./, որոշում եմ
1․Գավառ քաղաքի Ազատության 2-րդ փողոց 4-րդ փակուղի 51 պարիսպ հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, օրինական ճանաչված 3․22 քմ մակերեսով պարիսպը, պարիսպի զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 0․00492 հա մակերեսով հողամասը, համապատասխանաբար պարիսպի 1/մեկ/ քառակուսի մետրի համար 3627 / երեք հազար վեց հարյուր քսանյոթ / ՀՀ դրամ արժեքով, ընդամենը 12000 /տասներկու հազար / ՀՀ դրամ, պարիսպի համար առանձնացված 0.00492 հա մակերեսով հողամասը՝ յուրաքանչյուր 1/մեկ/ քառակուսի մետրի համար հողի կադաստրային արժեքով՝ 1221 / մեկ հազար երկու հարյուր քսանմեկ / ՀՀ դրամ, ընդամենը 60200 / վաթսուն հազար երկու հարյուր / ՀՀ դրամ և տվյալ միավորի նկատմամբ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարների փոխհատուցման վճարների 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ արժեքներով, ուղղակի վաճառքով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձ՝ Սամվել Միշայի Մանուկյանին ։
2․ Շենք-շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
3․ Հանձնարարել աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ օրենքով սահմանված կարգով Սամվել Միշայի Մանուկյանի հետ կնքելու ուղղակի վաճառքի պայմանագիր:
4․ Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: