Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, «Տեղական Ինքնակառավարման Մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի մրցութային հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 20-ի արձանագրությունները, որոշում եմ
Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝
N18112024-05-0064 տրված 2024 թվականի նոյեմբերի 18-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից, 05-056-0317-0100 կադաստրային ծածկագրով 4,03594 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը տարեկան 40400 /քառասուն հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
2048 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված «ԳԱՎԱՌԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ» ԲԲԸ -ին ի դեմս ՝ տնօրեն Ժորա Խաչիկի Խաչատրյանի։
2.«ԳԱՎԱՌԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ» ԲԲԸ -ի ի դեմս ՝ տնօրեն Ժորա Խաչիկի Խաչատրյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3. Հանձնարարել համայնքի ղեկավարի խորհրդական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: