Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետով, «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման» կարգը հաստատելու մասին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26-ը մարտի 2020 թվականի N02-Ն հրամանի 21․ կետով, որոշում եմ
1․ «Գանձակի մշակույթի տուն», «Սարուխանի թիվ 2 մանկապարտեզ», «Նորատուսի արվեստի դպրոց», «Լանջաղբյուրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնների համար կայանալիք մրցույթներին դիմորդների բացակայության պատճառով մրցույթները համարել չկայացած։
2․ Հանձնարարել աշխատակազմին՝ «Գանձակի մշակույթի տուն», «Սարուխանի թիվ 2 մանկապարտեզ», «Նորատուսի արվեստի դպրոց», «Լանջաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարել նոր մրցույթներ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։