Այսօր: Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2415-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 նոյեմբերի 2024 թվականի N 2415-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ Ք. ԳԱՎԱՌ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 108 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՌՈՒԲԵՆԻ ՂՈՒԴԵՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՆՇՎԱԾ ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ ՓԱՍՏԱՑԻ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0․08947ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով,ՀՀ Հողային օրենսգրքի 64 հոդվածի 2 և 3 կետերի պահանջներով, 18.05.2006թ. ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՝ ՀՀ կառավարության 25.02.2021 թ-ի N 233-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 08.07.2024թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 20.10.2024թ-ին/ գույքի նկատմամբ ժառանգ Հովհաննես Ռուբենի Ղուդեյանի /ծնված 26.04.1981թ-ին/ կողմից լիազորված անձ /լիազորագիր՝ տրված 29.07.2024թ/ Վանուհի Երեմի Կոստանյանի դիմումը, «Հայր և Որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն, որոնց Գավառ համայնքի ք. Գավառ Նալբանդյան փողոց թիվ 108 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.08 հա, ինչը փաստացի կազմում է 0.18424 հա, որից 0.08947 հա հողատարածքը օրենքի ուժով հանդիսանում է Հովհաննես Ռուբենի Ղուդեյանի /ծնված 26.04.1981թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասը, իսկ դրան կից փաստացի ավել օգտագործվող 0․08947 հա հողամասը ճանաչել համայնքային սեփականություն և գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի կարգով՝ 1 քմ-ի համար հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ 155 ՀՀ դրամ, օտարել նշված հասցեի սեփականատիրոջը և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 61.50 քմ մակերեսով բնակելի տան կիսանկուղը /կառուցված 1986թ․/ որի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.18424 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ

1, Վերականգնել Գավառ համայնքի ք. Գավառ Նալբանդյան փողոց թիվ 108 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Հովհաննես Ռուբենի Ղուդեյանի /ծնված 26.04.1981թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.08 հա մակերեսով հողամասից ավել փաստացի օգտագործվող 0.01477 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.09477 հա մակերեսով հողամասի օրինական կառուցված 61.50 քմ ընդհանուր մակերեսով շինության /կառուցված 1986թ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:

2. Գավառ համայնքի ք. Գավառ Նալբանդյան փողոց թիվ 108 հասցեում գտնվող 0.09477 հա հողատարածքին կից փաստացի ավել օգտագործվող 0,08947 հա մակերեսով հողամասը ճանաչել համայնքային սեփականություն՝ տրամադրելով Գավառ համայնք, ք. Գավառ Նալբանդյան փողոց թիվ 108/1 հասցեն և գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի կարգով օտարել Հովհաննես Ռուբենի Ղուդեյանին /ծնված 26.04.1981թ-ին/, հողամասի 1 քմ-ի համար կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ 155 /մեկ հարյուր հիսունհինգ/ ՀՀ դրամ՝ ընդամենը 894.7x155=138700 /մեկ հարյուր երեսունութ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ Գավառի համայնքապետարանի 900175101345 հաշվեհամարին վճարելու պայմանով:

3. Բնակելի տանը տրամադրել Գավառ համայնք, ք. Գավառ Նալբանդյան փողոց թիվ 108/1 հասցեն:

4. Հանձնարարել աշխատակազմի համապատասխան աշխատակցին՝ օրենքով սահմանված կարգով Հովհաննես Ռուբենի Ղուդեյանի /ծնված 26.04.1981թ-ին/ հետ կնքելու 0․08947 հա մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր:

5. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner