Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա) ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով և նկատի ունենալով, որ Գավառի համայնքապետարանի և «Քանան Ընդ Յան» ՍՊԸ–ի /այսուհետ՝ Ընկերություն/ միջև 10.06.2024թ․կնքվել է ԳՄԳՀ-ԷԱՃԱՊՁԲ-24/17-1 ծածկագրով Գավառի համայնքապետարանի կարիքների համար ապրանքի մատակարարման գնման պայմանագիր, որի 1.1 կետի համաձայն՝ «Վաճառողը պարտավորվում է սույն պայմանագրով /այսուհետ՝ պայմանագիր/ սահմանված կարգով, ծավալներով, ժամկետներում և հասցեով Գնորդին մատակարարել պայմանագրի N 1 հավելվածով՝ Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով նախատեսված հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությամբ, նույն ընթացակարգի հրավերով սահմանված, պահամջներին համապատասխանող գնահատված ապրանքը /այսուհետ՝ ապրանք/, իսկ Գնորդը պարտավորվում է ընդունել ապրանքը և վճարել դրա համար»։
Ընկերության կողմից չի մատակարարվել պայմանագրի անբաժանելի մասը կազմող N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագրով պահանջված N5/մսաղաց/, N9/ջեռոց/, N11/կենցաղային սառնարան/, N12/սառցարան/ չափաբաժիններով նշված ապրանքները, որոնց մատակարարման ժամկետներ էր սահմանված պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 40 օրացուցային օրը՝ սույն թվականի հուլիսի 22-ը ներառյալ։
Պայմանագրի 2.1.7 կետի համաձայն` Պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը /լրիվ կամ մասնակի/, եթե վաճառողն էականորեն խախտել է պայմանագիրը:
Պայմանագրի 2.1.7.1 կետի համաձայն՝ Վաճառողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝
բ) ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 5 օրից ավել։
Գավառի համայնքապետարանը, ղեկավարվելով գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև Պայմանագրի 2.1.7.1 կետի բ) ենթակետի պահանջով՝ N5; N9; N11; N12 չափաբաժինների մասով միակողմանի /մասնակի/ լուծել է 10.06.2024թ թվականին կնքված «ԳՄԳՀ-ԷԱՃԱՊՁԲ-24/17-1» ծածկագրով պայմանագիրը։
10.06.2024 թվականին կնքված «ԳՄԳՀ-ԷԱՃԱՊՁԲ-24/17-1» ծածկագրով պայմանագրի միակողմանի /մասնակի/ լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում սույն թվականի սեպտեմբերի 19-ին և Պայմանագիրը սեպտեմբերի 20-ի դրությամբ համարվում է լուծված, որոշում եմ
1. «Քանան Ընդ Յան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Մուրադ Սամվելի Մովսիսյանի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Գավառի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը։