Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2- րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ կետի և 245-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով, Գավառ համայնքի ավագանու 12․04․2024թ․ թիվ 107-Ա որոշմամբ հաստատված կարգի, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1․Շարժական և անշարժ գույքերի գույքահարկերիգծով առաջացած տույժերը ըստ ներկայացված ցուցակների փոխհատուցել Գավառ համայնքի 2024 թվականի համայնքի բյուջեի միջոցների հաշվին, քանի որ ցուցակներում ընդգրկված անձինք համայնքի բյուջե վճարել են իրենց սեփականություն համարվող գույքերի հարկերը առանց տույժ-տուգանքների․
Ներկայացվում են ցուցակները ըստ բնակավայրերի․
1․ Ք․ Գավառ
ա․ հողի հարկի գծով տույժ 218 166 ՀՀ դրամ
բ․շենք-շինությունների գծով գույքահարկի տույժ 760 378 ՀՀ դրամ
գ․փոխադրամիջոցների գծով գույքահարկի տույժ 105 327 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 1 083 871 ՀՀ դրամ
2․ Սարուխան բնակավայր
ա․ հողի գծով տույժ 300 948 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 300 948 ՀՀ դրամ
3․ Գանձակ բնակավայր
ա․ հողի հարկի գծով տույժ 39 393 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 39 393 ՀՀ դրամ
4․ Լճափ բնակավայր
ա․հողի հարկի գծովտույժ՝ 36 542 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 36 542 ՀՀ դրամ
5․ Ծովազարդ բնակավայր
ա․ հողի հարկի գծով տույժ՝ 239 022 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 239 022 ՀՀ դրամ
6․ Նորատուս բնակավայր
ա․ հողի հարկի գծով տույժ 174 272 ՀՀ դրամ
բ․շենք-շինությունների գծով գույքահարկի տույժ 41 241 ՀՀ դրամ
գ․փոխադրամիջոցների գծով գույքահարկի տույժ 83 578 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 299 091 ՀՀ դրամ
Ըստ ներկայացված ցուցակների տույժերի գծով տալ արտոնություն և արտոնությունների գումարը 1 998 867 / մեկ միլիոն ինը հարյուր իննսունութ հազար ութ հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ գումարը փոխհատուցել Գավառհամայնքի 2024 թվականի բյուջեով այդ նպատակով նախատեսված 1․6․1. (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) գործառնական դասակարգման 4823 (հարկեր և տուրքեր) տնտեսագիտական հոդվածով նախատեսված միջոցների հաշվին։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: