Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 318-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մարտի 2025 թվականի N 318-Ա

ԱՐԱՐԱՏ ԽԱՉԻԿԻ ՍԱՂԵՅԱՆԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                    ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Քաղաքացի Արարատ Խաչիկի Սաղեյանը, անձն.՝ AT0643037, ՀԾՀ 2905630612, Գավառ համայնք, Կարմիրգյուղ, Ն. Սաֆարյան Փ 41 Տ, հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ 2025 թվականի փետրվարի 24-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Գավառի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` անշարժ գույքի  հարկի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. 

                                    ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ
Համաձայն Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի  կողմից տրամադրված Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 233-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված անշարշ  գույքի հարկով հարկվող օբյեկտ համարվող՝  Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրած շենքերի և շինությունների (հողերի կամ հողամասերի)  հաշվառման և գնահատման տվյալների՝ Գավառ համայնքի 05-056-0312-0005 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերը հանդիսանում է Արարատ Խաչիկի Սաղեյանի սեփականությունը, ինչը Հայաստանի Հանրապետության  հարկային օրենսգրքով հանդիսանում է հարկվող օբյեկտ։

Անշարժ գույքի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 21700/քսանմեկ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ, ինչը չի վճարվել, իսկ Արարատ Խաչիկի Սաղեյանի կողմից  գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է գույքահարկի համար տույժ՝ 8200/ ութ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամի չափով:
2025 թվականի փետրվարի 24-ին «Վարչարարության և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Գավառի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2025 թվականի մարտի 13-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Արարատ Խաչիկի Սաղեյանը /հիմք՝ ծանուցում  առաքանի՝ ԼՏ126731937AM/: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին: Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Արարատ Խաչիկի Սաղեյանի բացակայությամբ:

                                             ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի  8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի՝ անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար հարկային օրենսգրքի 11-րդ բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Համաձայն Հայաստանի ՀանրապետությանՀարկային օրենսգրքի  227-րդ  հոդվածի 1-ին մասին՝ անշարժ գույքի հարկով  հարկման օբյեկտ է համարվում  անշարժ գույքը՝ հողամասերը և/կամ/  դրանց բարելավումները։ Նույն օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկային  օրենսգրքի 11-րդ բաժնի կիրառության իմաստով, հողամասերը՝ ըստ  նպատակային և գործառնական  նշանակության , սահմանվում են Հայաստանի Հանրապետության  հողային օրենսդրությամբ, իսկ հողամասերի բարելավումներ են համարվում հողամասերում կառուցված հետևյալ  ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները կամ կառույցները։ Անշարժ գույքի հարկը վճարվում է համայնքի վարչական   տարածքում գտնվող շինությունների համար՝ հարկվող  օբյեկտի գտնվելու վայրի համայքի բյուջե։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-376-Ն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածների՝  2025 թվականի հունվարի 1-ից հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.075 տոկոսի չափով։  ՀՀ հարկային օրենսգրքի  401-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տույժը կիրառվում է ժամանակին չմուծած հարկի  գումարի (այդ թվում՝ հարկային հարաբերությունները  կարգավորող իրավական ակտերով սահմանված դեպքերում՝ հարկային գործակալի կողմից չվճարված) հարկերի կանխավճարային գումարների, հարկային հսկողության արդյունքներով հայտնաբերված(պակաս ցույց տրված) հարկի գումարի նկատմամբ՝ դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար։

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի, համայնքի ղեկավարը որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է անշարժ գույքի հարկի գանձումը, ինչպես նաև տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ  և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերովՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ և 398-րդ, «Վարչարարաության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ

1. Քաղաքացի Արարատ Խաչիկի Սաղեյանից հօգուտ Գավառ համայնքի բյուջե գանձել 29900/ քսանինը հազար ինը հարյուր  / ՀՀ դրամ որպես 05-056-0312-0005  կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերի գույքահարկի գումար, ներառյալ տույժերը:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Գավառի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց  հետո եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Գավառ համայնքի ղեկավարը:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner