Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՝ ՀՀ կառավարության 25.02.2021 թ-ի N 233-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 25.06.2024թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 20.10.2024թ-ին/ գույքի նկատմամբ ժառանգ Հովհաննես Ռուբենի Ղուդեյանի /ծնված 26.04.1981թ-ին/ կողմից լիազորված անձ /լիազորագիր՝ տրված 29.07.2024թ/ Վանուհի Երեմի Կոստանյանի դիմումը, «Հայր և Որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն, որոնց Գավառ համայնքի ք. Գավառ Նալբանդյան փողոց 15-րդ փակուղի թիվ 4 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.08 հա, ինչը փաստացի կազմում է 0.10959 հա, և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 258.84 քմ մակերեսով շենք-շինությունները /կառուցված 1950թ․/ որոնց կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.10959 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1, Վերականգնել Գավառ համայնքի ք. Գավառ Նալբանդյան փողոց 15-րդ փակուղի թիվ 4 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Հովհաննես Ռուբենի Ղուդեյանի /ծնված 26.04.1981թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.08 հա մակերեսով հողամասից ավել փաստացի օգտագործվող 0.02959 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.10959 հա մակերեսով հողամասի օրինական կառուցված 258.84 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1950թ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. Բնակելի տանը տրամադրել Գավառ համայնք, ք. Գավառ Նալբանդյան փողոց 15-րդ փակուղի թիվ 4 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։