Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1161-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2024 թվականի N 1161-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Խաչիկ Գևորգի Ստեփանյանին, Մանուշ Գրիշի Գևորգյանին, Գևորգ Խաչիկի Ստեփանյանին, Տաթևիկ Խաչիկի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /վկայական N 1394117 տրված 2004 թվականի մայիսի 31-ին, վկայական N 1092732 տրված 2004 թվականի նոյեմբերի 10-ին, վկայական N 1394116 տրված 2004 թվականի մայիսի 31-ին, վկայական N 1394115 տրված 2004 թվականի մայիսի 31-ին, վկայական N 1185400 տրված 2004 թվականի նոյեմբերի 10-ին, վկայական N 1092731 տրված 2004 թվականի նոյեմբերի 10-ին, վկայական N 1394114 տրված 2004 թվականի մայիսի 31-ին, վկայական N 1092733 տրված 2004 թվականի նոյեմբերի 10-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ 

1. Քաղաքացիներ Խաչիկ Գևորգի Ստեփանյանին, Մանուշ Գրիշի Գևորգյանին, Գևորգ Խաչիկի Ստեփանյանին, Տաթևիկ Խաչիկի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Կարմիրգյուղ հասցեում գտնվող 0.244 հա մակերեսով 05-056-0343-0027 կադաստրային ծածկագրով, 0.047 հա մակերեսով 05-056-0339-0045 կադաստրային ծածկագրով, 0.035 հա մակերեսով 05-056-0339-0230 կադաստրային ծածկագրով, 0.297 հա մակերեսով 05-056-0339-0049 կադաստրային ծածկագրով, 0.557 հա մակերեսով 05-056-0316-0026 կադաստրային ծածկագրով, 0.129 հա մակերեսով 05-056-0339-0047 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.259 հա մակերեսով 05-056-0501-0133 կադաստրային ծածկագրով, 0.132 հա մակերեսով 05-056-0501-0134 կադաստրային ծածկագրով խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner