Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ, 62-րդ 48-րդ և 66-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով «Բայազետ Սանէներջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումը, լիցենզավորված գնահատողի կողմից տրված հողամասի գնահատման արժեքը, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1.Համաձայնություն տալ ք․ Գավառ թիվ 5 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-1134-0032 կադաստրային ծածկագրով, 12․01817 հա մակերեսով, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն արևային կայաններ տեղադրելու նպատակով, գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարելու նշված հողամասի վարձակալ «Բայազետ Սանէներջի» ՍՊԸ-ին:
2. 05-001-1134-0032 կադաստրային ծածկագրով, 12.01817 հա մակերեսով հողատարածքի ուղղակի վաճառքի մեկնարկային գին սահմանել համաձայն «Ֆուլ Քոնսալթինգ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից գնահատման եզրակացությունում նշված 106 288 000 /մեկ հարյուր վեց հազար երկու հարյուր ութսունութ հազար/ ՀՀ դրամ արժեքի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: