Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 12.08.2024թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 12․04․2023թ-ին և 16․10․2024թ-ին տրված վկայագրերը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաքի Գ. Պետրովի փողոց 4-րդ նրբանցք 6 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.08 հա, ինչը փաստացի կազմում է 0.11000 հա, որը Մարիետա Թորգոմի Իսրաելյանին /ծնված 05.01.1956թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 367.50 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1971-2000թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.11000 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ քաղաքի Գ. Պետրովի փողոց 4-րդ նրբանցք 6 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Մարիետա Թորգոմի Իսրաելյանի /ծնված 05.01.1956թ-ին/, Անահիտ Վալոդիկի Իսրայելյանի /ծնված 19.09.1974թ-ին/, Արայիկ Վալոդիկի Իսրայելյանի /ծնված 02.01.1976թ-ին/, Սուսաննա Հրանտիկի Ղարիբյանի /ծնված 24․02․1977թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.11000 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 367.50 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1971-2000թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2․ Անշարժ գույքին տրամադրել Գավառ, Գ. Պետրովի փողոց, 4-րդ նրբանցք, 6 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։