Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացի Վարդան Օնիկի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 20012021-05-0039 տրված 2021 թվականի հունվարի 20-ին, վկայական N 20012021-05-0009 տրված 2021 թվականի հունվարի 20-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացի Վարդան Օնիկի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Կարմիրգյուղ հասցեում գտնվող 0.22 հա մակերեսով 05-056-0352-0055 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողը, 0.1702 հա մակերեսով 05-038-0505-0095 կադաստրային ծածկագրով խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: