Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Ամալյա Վարդգեսի Հովսեփյանին, Արմինե Խաչիկի Խաչատրյանին, Արմեն Խաչիկի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 14032024-05-0093 տրված 2024 թվականի մարտի 14-ին, վկայական N 14032024-05-0109 տրված 2024 թվականի մարտի 14-ին, վկայական N 14032024-05-0030 տրված 2024 թվականի մարտի 14-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Ամալյա Վարդգեսի Հովսեփյանին, Արմինե Խաչիկի Խաչատրյանին, Արմեն Խաչիկի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Կարմիրգյուղ հասցեում գտնվող 0.1367 հա մակերեսով 05-056-0333-0057 կադաստրային ծածկագրով, 0.3457 հա մակերեսով 05-056-0345-0088 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.227 հա մակերեսով 05-025-0701-0457 կադաստրային ծածկագրով խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: