Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021 թ-ի N 233-Ն որոշումներով, «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումներով, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձ Թաթուլ Աշոտի Ջանոյանի /որակավորման վկայականի համար 0310՝ տրված 05.12.2013թ./ կողմից 16.08.2023թ-ին տրված ինքնակամ շինությունները հաշվառված լինելու վերաբերյալ չափագրման տվյալների մուտքագրման 2023GKBK5S ծածկագիրը, ինքնակամ կառույցն իրականացրած անձ Արարատ Սերժիկի Իսկանդարյանի դիմումը` Գավառ համայնքի Արամայիս Ոսկանյան փողոց թիվ 8 բազմաբնակարան բնակելի շենքից հարավ-արևմուտք ընկած հատվածում իր կողմից ինքնակամ կառուցված 108.80 քմ. արտաքին /90.70 քմ. ներքին/ մակերեսով պահեստը օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ և կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, որոշում եմ
1․ Գավառ համայնքի Արամայիս Ոսկանյան փողոց թիվ 8 բազմաբնակարան բնակելի շենքից հարավ-արևմուտք գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 0.00544 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության՝ պահեստների գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 108.80 քմ. արտաքին /90.70 քմ. ներքին/ մակերեսով պահեստը համարել համայնքային սեփականություն՝ համաձայն կից ներկայացվող հողամասի և շինությունների հատակագծերի:
2. Գավառ համայնքի Արամայիս Ոսկանյան փողոց թիվ 8 բազմաբնակարան բնակելի շենքից հարավ-արևմուտք գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 0.00544 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 108.80 քմ. արտաքին /90.70 քմ. ներքին/ մակերեսով պահեստը ճանաչել օրինական:
3. Օրինական ճանաչված պահեստին տրամադրել Գավառ, Ա. Ոսկանյան փողոց, 8/65 հասցեն:
4. Օրինականացված 108.80 քմ. արտաքին /90.70 քմ. ներքին/ մակերեսով պահեստը՝ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառքի միջոցով/ տրամադրելու մասին գրավոր առաջարկություն անել ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Արարատ Սերժիկի Իսկանդարյանին:
5. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա: