Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 25.11.2024թ. տրված Սարուխան համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 02.04.1992թ. թիվ 8 որոշումից քաղվածքը, Գավառ համայնք, գ․ Սարուխան Գ․ Նարեկացու փողոց թիվ 44/6 հասցեի համասեփականատեր Յուրիկ Սուրենի Մելքոնյանի /ծնված 16.01.1956թ-ին/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, համաձայն որի Գավառ համայնքի գ․ Սարուխան Գ․ Նարեկացու փողոց թիվ 44/6 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.10 հա, ինչը փաստացի կազմում է 0.10751 հա, որը Յուրիկ Սուրենի Մելքոնյանի /ծնված 16.01.1956թ-ին / ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 310․00 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1980-1985թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.10751 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1.Վերականգնել Գավառ համայնքի գ․ Սարուխան Գ․ Նարեկացու փողոց թիվ 44/6 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Յուրիկ Սուրենի Մելքոնյանի /ծնված 16.01.1956թ-ին /, Անահիտ Գրիգորի Մելքոնյանի /ծնված 11.09.1962թ-ին/, Վարդիթեր Յուրիկի Մելքոնյանի /ծնված 19.11.1981թ-ին/, Ցողիկ Յուրիկի Մելքոնյանի /ծնված 27.08.1983թ-ին/, Արեգնազ Յուրիկի Մելքոնյանի /ծնված 05․01․1986թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0․10 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0․00751 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.10751 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 310․00 քմ մակերեսով շինությունների /կառուցված 1980-1985թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, գ․ Սարուխան Գ Նարեկացու փողոց, թիվ 44/6 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա: