Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Համլետ Սամսոնի Հովհաննիսյանին, Արմինե Վանիկի Արևշատյանին, Պայծառ Համլետի Հովհաննիսյանին, Ատոմ Համլետի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 1290595 տրված 2004 թվականի մայիսի 31-ին, վկայական N 1290594 տրված 2004 թվականի մայիսի 31-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Համլետ Սամսոնի Հովհաննիսյանին, Արմինե Վանիկի Արևշատյանին, Պայծառ Համլետի Հովհաննիսյանին, Ատոմ Համլետի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Կարմիրգյուղ հասցեում գտնվող 0.243 հա մակերեսով 05-056-0402-0242 կադաստրային ծածկագրով, 0.249 հա մակերեսով 05-056-0402-0097 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: