Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի և «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձ Թաթուլ Աշոտի Ջանոյանի /որակավորման վկայականի համար 0310՝ տրված 05.12.2013թ./ կողմից 14.09.2022թ-ին տրված ինքնակամ շինությունները հաշվառված լինելու վերաբերյալ չափագրման տվյալների մուտքագրման 2022FNDVMM ծածկագիրը, <<Դավիթ Առաքելյան>> ԱՁ-ի կողմից տրված շինությունների հատակագիծը, Գավառ քաղաք Զորավար Անդրանիկի 1-ին փողոց 20/3 բազմաբնակարան բնակելի շենքի 4 բնակարանի ժառանգ /վկայագիր՝ տրված 07․07․2023թ․/ Սերգեյ Էդուարդի Անանյանցի /ծնված 01.07.1980թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը և նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինչպես նաև կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ
1․ Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի 1-ին փողոց 20/3 բազմաբնակարան բնակելի շենքի 4 բնակարանին (վկայական N 2015473) կից ինքնակամ կառուցված 3.0 քմ ընդհանուր մակերեսով տարածքը՝ 1 (մեկ) քառակուսի մետրի համար 362․7 (երեք հարյուր վաթսուներկու ամբողջ յոթ տասնորդական) ՀՀ դրամ, ընդամենը 3․0x362.7=1100 (մեկ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ և ինքնակամ բացված 2 /երկու/ պատուհանը՝ յուրաքանչյուր 1 /մեկ/ պատուհանի համար 1209 /մեկ հազար երկու հարյուր ինը/ ՀՀ դրամ, ընդամենը 2x1209=2500 /երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ սահմանված վճարներով ճանաչել օրինական:
2․ Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3․ Շենք շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա: