Այսօր: Չորեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1311-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 հոկտեմբերի 2025 թվականի N 1311-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Մարիետա Հայկազի Վարդանյանին, Էմմա Հրանտիկի Ղարիբյանին, Սուսաննա Հրանտիկի Ղարիբյանին, Մարտիկ Հրանտիկի Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 26092025-05-0035 տրված 2025 թվականի սեպտեմբերի 26-ին, վկայական N 26092025-05-0047 տրված 2025 թվականի սեպտեմբերի 26-ին, վկայական N 29092025-05-0004 տրված 2025 թվականի սեպտեմբերի 29-ին, վկայական N 29092025-05-0021 տրված 2025 թվականի սեպտեմբերի 29-ին, վկայական N 26092025-05-0010 տրված 2025 թվականի սեպտեմբերի 26-ին, վկայական N 26092025-05-0019 տրված 2025 թվականի սեպտեմբերի 26-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ

1. Քաղաքացիներ Մարիետա Հայկազի Վարդանյանին, Էմմա Հրանտիկի Ղարիբյանին, Սուսաննա Հրանտիկի Ղարիբյանին, Մարտիկ Հրանտիկի Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող  0.26 հա մակերեսով 05-001-1070-0324 կադաստրային ծածկագրով, 0.14 հա մակերեսով 05-001-1086-0418 կադաստրային ծածկագրով, 0.12 հա մակերեսով 05-001-1070-0060 կադաստրային ծածկագրով, 0.0551 հա մակերեսով 05-001-1084-0249 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.13 հա մակերեսով 05-001-1043-0300 կադաստրային ծածկագրով, 0.0916 հա մակերեսով 05-001-1045-0269 կադաստրային ծածկագրով խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner