Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ և 245-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42/ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 2/ կետի դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. Փոխադրամիջոցների 2020-2023 թթ ժամանակահատվածի գույքահարկից ազատել Արցախյան 44-օրյա պատերազմի և դրանից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված այն անձանց ընտանիքի անդամների փոխադրամիջոցի մասով, որոնք փոխադրամիջոց են ձեռք բերել անձի զոհվելուց, անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելուց հետո:
2. Օրենքով սահմանված կարգով հետ վերադարձնել սույն որոշման 1-ին մասում նշված անձանցից 2020-2023 թթ ժամանակահատվածի համար վճարված փոխադրամիջոցների գույքահարկի գումարները՝ ըստ ներկայացված ցուցակների․
1․Գավառ քաղաք
ա․Գույքահարկ փոխադրամիջոցից 256418 ՀՀ դրամ, որից հետ վերադարձ 196 059 ՀՀ դրամ
2․Սարուխանի վարչական շրջան
ա․Գույքահարկ փոխադրամիջոցից 87100 ՀՀ դրամ
3․Նորատուսի վարչական շրջան
ա․ Գույքահարկ փոխադրամիջոցից 258 938 ՀՀ դրամ, որից հետ վերադարձ՝ 102 411 ՀՀ դրամ
4․Ծովազարդի վարչական շրջան
ա․ Գույքահարկ փոխադրամիջոցից 23 700 ՀՀ դրամ, որից հետ վերադարձ 13900 ՀՀ դրամ
5․Ծաղկաշենի վարչական շրջան
ա․ Գույքահարկ փոխադրամիջոցից 62 400 ՀՀ դրամ, որից հետ վերադարձ 62 400 ՀՀ դրամ
6․Գանձակի վարչական շրջան
ա․ Գույքահարկ փոխադրամիջոցից 102 065 ՀՀ դրամ, որից հետ վերադարձ 92 090 ՀՀ դրամ
7․Կարմիրգյուղի վարչական շրջան
ա․ Գույքահարկ փոխադրամիջոցից 18 050, որից հետ վերադարձ 2900 ՀՀ դրամ
Ընդամենը 808 671 ՀՀ դրամ, որից պետք է հետ վարադարձվի 469 760 ՀՀ դրամ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: