|
![](/IMAGES/DOCFLOW/EMBLEM.JPG) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հունիսի 2024 թվականի N 216-Ա |
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՅՐԱՎԱՆՔ ԳՅՈՒՂԻ ԹՎՈՎ 3 ՓՈՂՈՑՆԵՐԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 22) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով նախաձեռնող խմբի խնդրանքը, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Հայրավանք գյուղի Անկախների փողոցը վերանվանել Անկախության փողոց անվամբ: 2. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Հայրավանք գյուղի Բարի Գալուստի փողոցը վերանվանել Վազգեն Սարգսյանի անվամբ: 3. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Հայրավանք գյուղի Հին շոշի փողոցը վերանվանել Կարեն Դեմիրճյանի անվամբ: 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |
Կողմ -17 ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ԽԱՆԴԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՕՀԱՆՅԱՆ ՕՀԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|