Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության «ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն որոշմամբ, որոշում եմ
1․ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 05-001-0205-0004 կադաստրային ծածկագրի՝ Թամարա Սոսի Ղասաբօղլյանին ժառանգության իրավունքով պատկանող /վկայագիր՝ տրված 10.07.2025թ./ հողամասի Գավառ քաղաք, Ազատության փողոց, 71 հասցեն վերահասցեավորել և տրամադրել Գավառ քաղաք, Ազատության փողոց, 71/1 հասցեն:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: