Այսօր: Հինգշաբթի, 27 Հունիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 185
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 25
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 25


Զեկ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ՍԱՅԱԴՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԱՃԱԾ ԲԱՐԴԻՆ ԿՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42/ կետի դրույթներով, նկատի ունենալով, որ Գավառ քաղաքի Սայադյան փողոցում տրանսպորտային երթևեկությունը խիստ ինտենսիվ է, նույն փողոցի թիվ 76/1 հասցեի շինության դիմաց աճած բարդու արմատները տարիների ընթացքում մեծանալով քանդում են մայթն ու մայթի եզրաքարերը, խոչընդոտում են հետիոտների անցուդարձին, հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի աշխատանքային խմբի 31․05․2024թ․ արձանագրությունը՝ առաջարկվում է․

1․ Համաձայնություն տալ Գավառ քաղաքի Սայադյան փողոց թիվ 76/1 հասցեի շինության դիմաց մայթեզրին աճած բարդին կտրելու առաջարկին։
2․ Սայադյան փողոցի ծանրաբեռնված երթևեկությանը չխոչընդոտելու նպատակով Գավառ քաղաքի Սայադյան փողոց թիվ 76/1 հասցեի շինության սեփականատեր Մեխակ Հովհաննեսի Մանուկյանին թույլատրել իր միջոցներով շինության դիմաց ավտոկայանման գրպանիկ կառուցելուն։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner