Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով՝ Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. Համաձայնություն տալ Գավառ համայնք, ք. Գավառ Ազատության 2-րդ փողոց 4-րդ անցուղի 4/52 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0294-0201 կադաստրային ծածկագրով 0,0009 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, սահմանափակումներ չունեցող հողատարածը՝ խորդանոց կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն։
2. 05-001-0294-0201 կադաստրային ծածկագրով 0,0009 հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 1500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: