Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 177
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 18
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԾԱՌԵՐՆ ԱՐՄԱՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ՎԵՐԱՏՆԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42/ կետի դրույթներով, նկատի ունենալով, որ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գտնվող 432 տեղ հզորությամբ թիվ 5 հիմնական դպրոցի կառուցման» նախագծային աշխատանքների իրականացման ընթացքում պարզվել է, որ դպրոցի շինհրապարակի տարածքում առկա են շինարարական աշխատանքներին խոչընդոտող բազմամյա թվով 14 եղևնիներ ու 3 տուաներ։ Հիմք ընդունելով շինարարական աշխատանքներն իրականացնող «Ֆ Տ Դ-ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրինության կողմից Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած գրությունը, առաջարկվում է․

1Համաձայնություն տալ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի շինարարական աշխատանքներն իրականացնող <<Ֆ Տ Դ - ՇԻՆ>> ՍՊԸ-ի կողմից սեփական միջոցներով, համապատասխան մասնագիտացված տեխնիկայով դպրոցի շինհրապարակի տարածքում առկա շինարարական աշխատանքներին խոչընդոտող բազմամյա թվով 14 եղևնիներն ու 3 տուաները հանելուն և Գավառի համայնքապետարանի կողմից մատնանշած տարածքում վերատնկելու պայմանով։
2Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner