Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 11 նիստի թիվ 207-Ա որոշումը, որոշում եմ
1․ Հայաստանի Հանրապետությունից որպես նվիրաբերություն ընդունել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, գյուղ Նորատուս, Սևանի փողոց, 13-րդ նրբանցք, 1 հասցեում գտնվող 4689 (չորս հազար վեց հարյուր ութսունինն) քմ մակերեսով Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող հողամասը՝ Գավառ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող «Նորատուսի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մանկապարտեզի շենքի օգտագործման և սպասարկման համար շահագործելու նպատակով։
2․Հանձնարարել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Ռազմիկի Բոշյանին հանդես գալու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեում և Երևան քաղաքի կենտրոն նոտարական գրասենյակում, համայնքի անունից կնքելու Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս գյուղի Սևանի փողոց 13-րդ նրբանցք 1 հասցեում գտնվող 4689 քմ մակերեսով հողամասը Գավառ համայնքին նվիրաբերելու պայմանագիրը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը։